Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գոռ Գևորգյանը նշեց, որ պատերազմից հետո հակահայկական քաղաքականությունը մեծանում է, անգամ դրոշմանիշ է ստեղծվել. «Ի՞նչ ենք մենք սրան հակադրում»:
Ի պատասխան վարչապետ Փաշինյանն ասաց. «Պատերազմն ունի հետցնցումներ: Մեր խնդիրն է կառավարել այդ իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ որոշակի կայունություն ապահովելը: Իհարկե, Ադրբեջանի կողմից դրոշմանիշի հրապարակումը անընդունելի է և ֆաշիստի դրսևորում է: Նման բան տեղի է ունեցել մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում: Չեմ կարծում, որ այստեղ միայն կառավարությունն ունի անելիք, անելիք ունի նաև ԱԺ-ն, և այդ դրոշմանիշը պետք է ի ցույց դնել միջազգային հարթակներում»:
Վարչապետը ևս նշեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները հակասական են. «Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ ինքը գնում է խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի ճանապարհով, և մենք նույնպես պետք է կողմնորոշվենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































