Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարինե Խաչատուրյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Նարինե Խաչատուրյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ էր նշանակվել 2019 թ. հունիսի 11-ին: