Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց Բեռլինի «Հերտա»-ի հետ:
Մայրաքաղաքում կայացած խաղում «Հոֆեհայմ»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Հերտա»-ի դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Սեբաստիան Ռուդին և Անդրեյ Կրամարիչը (դուբլ):
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ խաղավարտին մոտ:
Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 11-րդն է և ունի 19 միավոր: Առաջատարը 36 միավորով «Բավարիա»-ն է: