Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին համաձայնագրի վավերացման մասին հարցը:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ գործընթացի նպատակը ԵԱՏՄ անդամ պետություններում ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի ներդաշնակեցումն է. «Առաջարկվում է ծխախոտային արտադրանքի համար ուղենշային դրույքաչափի սահմանում, որը 2024 թվականի ավարտի համար առաջարկվում է 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով»:
Նրա խոսքով` նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային դրույքաչափի 15-20 տոկոսի բարձրացում:
Մանրամասն՝ տեսանյութում:









































