Իրանն իր պատժամիջոցների ցանկում է ընդգրկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը:
Տեղեկացվում է նաև, որ ցանկում են ներառվել ԱՄՆ ֆինանսների նախարար Մնուչինը և մի շարք այլ նախկին պաշտոնատար անձինք: