Այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը անդրադարձավ Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի որոշ առարկաների կորուստներին:
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը թանգարանային նմուշների կորստի վերաբերյալ իր հարցմանը ի պատասխան ոչ հերքել է, ոչ էլ հաստատել դա. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին խնդրում եմ ապահովել այս պահին վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի ներկայությունը ԱԺ-ում անցյալ տարվա հունիսին արված սկանդալային հայտարարությունների հետքերով բացատրություններ տալու համար: Նախկին նախարարի կողմից արված խայտառակ հակապետական հայտարարությունները չպետք է մնան անհետևանք»:
Մանրամասն՝ տեսանյութում:






































