Այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ պատերազմի թողած խորը սոցիալ-տնտեսական հետքերը պետք է օր առաջ վերացնել:
«Կառավարությունը և Ազգային ժողովը բավականին ակտիվ աշխատում են բնակչության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Վստահեցնում եմ, որ առաջիկայում այդ աշխատանքները նոր շունչ, նոր թափ և ամենակարևորը՝ էլ ավելի առարկայական տեսք կստանան»,- նշեց նա:
Նա հավաստիացրեց, որ մոտ ժամանակներում միասնաբար կհաղթահարենք բոլոր խնդիրները և նոր հանգրվանի կգանք:
Մանրամասն՝ տեսանյութում: