Այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հռետորական հարց հնչեցրեց. «Վերջին 3 ամիսների ընթացքում Հայաստանը կնքել է երկու միջազգային պայմանագիր, կուզեք ասեք՝ հայտարարություն: Քանի հոգի է խորհրդարանից տեղյակ եղել, թե ինչ է քննարկվել: Այդ պրոցեսի արդյունքները մեզ ուր են հանգեցնելու»:
Նա ընդգծեց. «Այդ բանակցությունների արդյունքում որևէ մեկը մեզ պե՞տք է ասեր, թե մենք ուր ենք շարժվում, դեպի ուր է գնում պետության նավը: Ես նաև որպես քաղաքացի եմ դա ակնկալում մեր իշխանություններից»:
Մանրամասն՝ տեսանյութում: