Այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ պատմությունը շարունակելու է մնալ ուսուցիչ, դատավոր և դահիճ:
«100 տարի առաջ մենք չկարողացանք օգտագործել մեր քաղաքական գիտակցությունը և ներուժը, դարձանք նյութապաշտ, մեծամիտ, գոռոզ, ժլատ: Արդյունքում մենք բթացրինք իրականության մեր զգացողությունը և կորցրինք Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, հայոց պետականությունը»,- նկատեց նա:
Պատգամավորի խոսքով՝ 100 տարի անց մեր փառավոր հաղթանակներից հետո նորից ընկանք մեր իսկ ծուղակը. «Մարդկային ամենամեծ մեղքերից մեկը՝ հպարտությունը, դարձրինք մեր կարգախոսը և կորցրինք Հադրութը, Շուշին, մեր հայրենիքի զգալի հատվածը»:
Մանրամասն՝ տեսանյութում: