Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է մետաղական հանքարդյունաբերության հարցերով քննիչ հանձնաժողովի զեկույցը:
Ինչպես ներկայացրեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, Հայաստանում գործում է 30 մետաղական հանքավայր. «Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրերի նկատմամբ հարուցված են քրեական գործեր»:
Նրա խոսքով՝ հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում:
Բագրատյանը նշեց, որ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը չի ներկայացել հանձնաժողովի նիստերին՝ չնպաստելով հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությանը:
«Բոլոր խնդիրները կապված են ոչ թափանցիկ գործունեության հետ»,- նշեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում: