Օգոստոսի 3-ին ժամը 19:00-ին ստացված տեղեկատվության համաձայն ժամը 13:49-ին ժավել խմելուց թունավորումով Երևան քաղաքի «Հայք» մանկական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Արագածի փողոցի թիվ 37 տան բնակիչ 2009 թ. ծնված Ռազմիկ Եղիազարյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը ժամը 17:33-ին ացետոն խմելուց թունավորումով Երևան քաղաքի «Հայք» մանկական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Արաբկիր 51-րդ փողոցի թիվ 9 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 2007թ: ծնված Արսեն Գարեգինյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:









































