Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաքուն ու Մոսկվան կարող են սպասել ու լուծում չտալ այդ հարցերին, իսկ Փաշինյանի դեպքում ժամանակն աշխատում է իր դեմ

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին և նրանց տեղեկատվություն տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: «Դեսպանները տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին ունեցած բանակցությունների արդյունքներին: Տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետագա համատեղ ջանքերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, ըստ որի՝ Մոսկվան թույլ չի տա, որ Մինսկի խումբը «մահանա». «Մոսկվան կփորձի այն վերածել պրոտոկոլային մի մարմնի, որը հավանության կարժանացնի ու կձևակերպի այն որոշումները, որոնք կընդունվեն ավելի նեղ շրջանակներում։ Ես կարծում եմ, որ հիմնական որոշումները կընդունվեն Մոսկվան-Անկարա, Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Երևան կոնտակտների միջոցով։ Բայց Մոսկվային նաև պետք կլինի, որ այդ որոշումները ստանան Փարիզի ու Վաշինգտոնի համաձայնությունը։ Եվ ընդհանրապես կարծում եմ, որ հենց այս ռեժիմով էլ Փարիզն ու Վաշինգտոնը մշտապես աշխատել են Մոսկվայի հետ»։

Դուբնովը չի կարծում, որ Փարիզն ու Վաշինգտոնը ավելի մեծ ակտիվություն կցուցաբերեն առաջիկայում. «Նրանք կաշխատեն համարյա այն նույն ռեժիմով, որով աշխատել են նախկինում։ Նրանք հասկանում են, որ կորցրել են որոշումներ կայացնելու մոնոպոլիան, հիմա իրենց մնում է ընդամենը հավանություն արժանացնողի ֆունկցիա։ Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կմնա այն կետերից մեկը, որտեղ ներգրավված միջնորդ երկրները կոնստրուկտիվ կերպով համագործակցում են»։

Ինչ վերաբերում է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ, որ հիմնական հատվածը մնացել է կադրից դուրս։ Այն հայտարարությունը, որ տարածվեց հանդիպումից հետո, կողմերը քննարկել են ամենաշատը կես ժամ, բայց ոչ՝ 3-4 ժամ։ Մնացած ժամանակահատվածում քննարկվել են կոնկրետ դետալներ՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացման հետ կապված։ Ըստ իս՝ քննարկվել է բավականին մեծ փաթեթ։ Հայաստանի և Փաշինյանի համար կարևոր են սահմանների դեմարկացիան, Արցախով տեղաշարժը, ռազմագերիները։ Այնտեղ կա նաև խաղաղապահների, Ղարաբաղում հայ զինծառայողների հարցը։ Իմ դիտարկմամբ՝ կողմերը հասկանում են, որ այս հարցերը պետք է լուծում ստանան: Ամբողջ հարցն այն է, որ Մոսկվան ու Բաքուն կարող են սպասել այս հարցերի կապակցությամբ, դա նրանց համար առաջնահերթություն չէ, իսկ ահա Փաշինյանի դեպքում ժամանակն աշխատում է իր դեմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում