Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը ճնշման է ենթարկվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը գրանցելու ժամանակ, հաղորդում է Le Monde-ը:
ԵՄ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պնդել են արագորեն գրանցել Pfizer-ի պատվաստանյութը, չնայած հետազոտության արդյունքները մտավախություն են առաջացրել: Մասնավորապես, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Pfizer-BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերի գրանցումը պետք է իրականացվի մինչև 2020 թվականի ավարտը:
Միևնույն ժամանակ, դեկտեմբերի կեսին Pfizer-ի պատվաստանյութի գրանցումը որպես «ուշացում» է որակվել: Այնուամենայնիվ, Դեղամիջոցների եվրոպական գործակալությունում գտնում են, որ երկու պատվաստանյութերի հետ կապված լուրջ խնդիրներ կան, մասնավորապես՝ փաստեր են բացահայտվել առևտրային խմբաքանակների և կլինիկական փորձարկումներում օգտագործված խմբաքանակի բաղադրության միջև անհամապատասխանության վերաբերյալ: