«Վնուկովո» օդանավակայանի ցուցատախտակում գրություն է հայտնվել, որում նշվում է, որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքը տեղափոխվել է «Շերեմետևո» օդանավակայան: Այս չվերթով Գերմանիայից ՌԴ են վերադառնում Ալեքսեյ Նավալնին և նրա կինը՝ Յուլիան: Ժամանումը սպասվում է 20:48-ին:
Դա հաստատվում է flightradar24.com կայքի տվյալներով:
Ըստ Baza տելեգրամ-ալիքի, չվերթի տեղափոխման պատճառը ձյան մաքրման տեխնիկայի անսարքության պատճառով գոտիների փակ լինելն է: