Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Միքայել Հայրապետյան․ Եթե Մեղրիին վտանգ սպառնա, ապա հայ ժողովուրդը հօդս կցնդեցնի ռուսական 200-ամյա ներկայությունը Հրվ․ Կովկասում․ ԳԱԼԱ

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորությունների եւ հունվարի 11-ին մոսկովյան եռակողմ հանդիպման վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

— Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք բնութագրում Հայաստանի ներքաղաքական կյանքը, արդյո՞ք կա հեղաշրջման հնարավորություն կամ վտանգ:

— Ներքաղաքական կյանքն այսօր գերպրկված է: Կա նախահեղափոխական վիճակ. ինչպես դասականը կասեր, «Վերևինները չեն կարողանում հին ձևով, ներքևինները չեն ուզում հին ձևով»: Բայց Հայաստանում հեղափոխություն չի լինի, ինչպես որ մինչ այժմ չի եղել, բարեբախտաբար: Իսկ հեղաշրջման վտանգ, բնականաբար, միշտ կա մեզ նման երկրներում, որոնք միակողմանիորեն գտնվում են վասալային կախման մեջ: Վստահ չեմ, թե Ռուսաստանը հիմա էլ «Հեղաշրջում» թատերականացումը կնախաձեռնի, իսկ ներքին ուժերի գերակշիռ մեծամասնությունը, որ հենց ռուսական շահեր է սպասարկում, իրական հեղաշրջման պաշար չունի և ինքնուրույն քայլի ունակ չէ:

— Ընդդիմադիր քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործվեցին՝ ուղղված քաղաքացիներին, ինչպե՞ս եք գնահատում նման վարքագիծը:

— Գիտեք՝ սարսափեցնողը խորհրդային «մենթության» հոգեբանությունն է, որ դառնում է համատարած: Ես՝ որպես բանասեր, լավ հասկացա, որ պարոն վարչապետն ամենևին էլ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք չէր անվանել, թեև պարտավոր էր միտքն ավելի հստակ ձևակերպել: Բայց հիշո՞ւմ եք, թե այդ միտքն ինչպիսի մանիպուլյացիայով վերագրվեց վարչապետին, ու սկսեցին վերագրված մտքի համար քարկոծել, հայհոյել:

Հիմա էլ նույնը. Վազգեն Մանուկյանը նման անվայելուչ արտահայտություն է արել միայն իր ճանապարհը փակած քաղաքացիների հասցեին, մինչդեռ դարձյալ աշխատեց զզվելի մեխանիզմը, և նրան վերագրեցին՝ իբրև բոլոր գյումրեցիներին է վիրավորել: Անշուշտ, Վազգեն Մանուկյանի փորձառությունն ունեցող մեկը պարտավոր էր դա հաշվի առնել և առավել հստակ ձևակերպել իր միտքը: Թեև կարծում եմ, որ նույնիսկ կոնկրետ այդ մի քանի քաղաքացու հասցեին իրավունք չուներ այդպես արտահայտվելու. նա իրեն պահեց մեր վարչապետի ու ԱԺ պատգամավորների պես ամբարտավան:

Մենք համատարած թշնամանքի, ատելության, այլասերման թավալգլոր ընթացքի մեջ ենք: Բոլորը բոլորին մեղադրում են, ինչը միայն մասամբ կարող է արդարացվել նման պարտությունից հետո մեզ պաշարած համատարած ապատիայով: Այս ընթացքը շատ արագ փոխել և արարչության ճամփան է պետք բռնել: Բայց դա չի հաջողվում, քանի որ մենք գործ ունենք ատելության նույն մեխանիզմի երկու երեսների հետ՝ իշխանության և հրապարակի ընդդիմության: Նրանք կան բացառապես միմյանց շնորհիվ, որոնք առանց իրար պարզապես շնչահեղձ կլինեն և կանհետանան:

Ձեր կարծիքով՝ Հայաստանում կա՞ քաղաքական ուժ, որն այս իրավիճակում պատրաստ է ստանձնել պատասխանատվություն և ապահովել ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծում։

— Իհարկե, կա և կան: Մի՞թե այն կարծիքին ենք մեր ժողովրդի մասին, թե ունակ չէ իր միջից նաև հայրենասերների քաղաքական կառույցներ ծնել, առաջ բերել հոսանքներ, ում համար, ի հեճուկս եռակողմ ապօրինի հայտարարության, չի՛ վերացել «ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացությունը», և մնացել է միայն ներազգային ատելություն ու թշնամանք սերմանող այս հաղորդակից անոթների հույսին: Հակառակը՝ հենց միայն այս հաղորդակից անոթներն են, որ մեր ժողովրդի ծնունդը չեն, օտարածին են, ռուսական իմպերիայի վարձու սպասարկուներ են:

Իմպերիան հիմա ներհայաստանյան ամբողջ քաղաքական դաշտը լցրել է իրենով ու լուսանցք նետել Երկրի իրական զավակներին: Մենք հիմա փորձում ենք պատրիոտների, Հայաստանի իրական զավակների քաղաքական մի համախումբ ձևավորել, որը պատրաստ է ստանձնել ամբողջ պատասխանատվությունը: Առայժմ միայն Պահպանողական կուսակցության մասով իրավունք ունեմ ասելու՝ այո՛, մենք պատրաստ ենք և աշխատում ենք այդ ուղղությամբ:

— Ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայում հունվարի 11-ին կայացած հանդիպումը, շատ են քննադատությունները՝ կապված այդ հանդիպման հետ. ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս մասով, և ի՞նչ նպատակ է հետապնդում ենթակառուցվածքների գործարկման ծրագիրը։

— Ես որևէ բանական քննադատություն չեմ տեսել, ցավոք. դարձյալ միայն կա՛մ հորթային ու չարդարացված հրճվանքն է, կա՛մ ատելությունից կուրացած հայհոյանքն ու քաղաքականության հետ կապ չունեցող մտավարժանքները: Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այդ հանդիպման ժամանակ հրապարակավ ասաց այն առավելագույնը, ինչ կարող էր ասել որևէ պարտված և ծաղրված վարչապետ: Կարևորը գերիների վերադարձի մասին բարձրաձայնումն էր, ԵԱՀԿ Մինսկի խմբին դուրս մղելու ռուս-թուրք-ադրբեջանական ծրագրին անհամաձայնությունն էր և Արցախի կարգավիճակի մասին ակնարկելը, ինչը նա հանդգնեց անել: Եթե ավելի խիզախ լիներ, ինչպես խիզախում էր դրոշը ոչ պատշաճ դրած մաքսատան խեղճ աշխատողի, այսինքն՝ սովորական ժողովրդի պարագայում, ապա պետք է ասեր, որ Հայաստանը դադարեցնում է ցանկացած երկխոսություն կամ եռախոսություն, մինչև չվերադարձվի մեր վերջին գերին ու առևանգվածը, իսկ խաղաղ պայմաններում մարդ առևանգողը և պայման կատարելու դիմաց պատանդ պահողը ահաբեկիչ է, և Հայաստանն էլ չի բանակցում ահաբեկչի հետ: Անձամբ ես նման սպասելիք չունեի, ուստի բավարարված եմ իր պահվածքով:

Անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին ո՛չ ես, ո՛չ Դուք տեղեկություն չունենք: Խնդիրն այստեղ միանգամայն այլ է. օբյեկտիվորե՛ն չի կարող պարտված վարչապետը հավասարը հավասարի հետ խոսել անձամբ իրեն հաղթողի, նվաստացնողի, ծաղրողի հետ, մանավանդ, որ մյուս զրուցակիցն էլ իրեն իշխանության բերած ու մեզ պարտության տարած Պուտինն է: Ձեր հարցի մյուսը մասը, որ վերաբերում է ճանապարհների բացման ծրագրին, ապա այստեղ առավել ևս պետք չէ դավադրություններ փնտրել: Իհարկե, լավ կլինի, որ ճանապարհները բացվեն, բայց ի՞նչ գնով: Վստահ եմ, որ այդ գինն ամենևին էլ Մեղրին չէ:

Եթե Մեղրիին ռազմավարական դույզն-ինչ վտանգ սպառնա, ապա Հայաստանի ժողովուրդը հօդս կցնդեցնի ռուսական երկուհարյուրամյա ներկայությունը Հարավային Կովկասում. ինչպես որ վրացիների ու ադրբեջանցիների համար է ավելորդ Ռուսաստանի ներկայությունը, այնպես էլ մեզ համար կդառնա ավելորդ, թեև պետք է որ այս գիտակցումն ունենայինք Արցախում կատարած նրա ոճիրից հետո:

— Ռազմագերիների և մյուս պահվող անձանց վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ձեր կարծիքով՝ ադրբեջանական կողմը ինչո՞ւ է ձգձգում գերիների փոխանակման գործընթացը և ի՞նչ անելիքներ ունի հայկական կողմը։

— Վստահ չեմ, թե անդրկուլիսյան ինչ-ինչ պայմանավորվածություններ չկան ռազմագերիների և ռուսական խաղաղության պայմաններում առևանգված հայ մարդկանց մասով: Նախ՝ մենք, կարծես թե, մինչև վերջին ադրբեջանցի գերուն հանձնել ենք արդեն, ուստի փոխանակման մասին խոսք լինել չի կարող, այլ միայն վերադարձի: Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է որպես լծակ օգտագործել գերեվարված հայ մարդկանց հանգամանքը և տնօրինել նույնիսկ Հայաստանի քաղաքական գործընթացները՝ խթանելով կամ մարելով բողոքի կամ դժգոհության զանգվածային տրամադրություններ, ցույցեր, բախումներ: Կրկնակի թակարդի մեջ ընկած մեր երկրի վարչապետը ստիպված է լինելու գերիների դիմաց հույժ ռազմավարական զիջումների գնալ (ճանապարհների, բնակավայրերի, ռազմական նշանակության բարձունքների հատվածական հանձնումներ, ճանապարհային ապաշրջափակման ադրբեջանական շահերից բխող պայմանների ընդունում և այլն), որպեսզի կարողանա պահպանել իշխանությունը, քանի որ այդպես է հանձնարարել նորին մեծություն Պուտինը:

Հայկական կողմը եթե ինքնուրույնության փշրանքներ անգամ ունենար, ապա նախ՝ անհապաղ պետք է առաջին դեմքի անունից ռուս-ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը փոխանցեր պարտության համար պատասխանատվություն չկրող և Ռուսաստանի ցմահ առաջնորդից անձնական կախվածության մեջ չգտնվող ու միջազգային հեղինակություն ունեցող որևէ անձի. իսկ այդպիսիք, փառք Աստծո, կան:

Վայրկյան առաջ հայկական կողմը պետք է առնվազն գերիների մասով դիմի ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների առաջնորդներին, ԵՄ-ին, Իսլամական երկրների համագործակցությանը, Կարմիր խաչին, Հումանիտար բոլոր միջազգային կազմակերպություններին, պետք է պարզապես ամեն օր SOS հնչեցնի, այլապես միակողմանիորեն հանձնվելով ռուս-ադրբեջանական ողորմածությանը՝ մենք մասնակից ենք դառնում ադրբեջանական բանտերում գտնվող մեր քույրերի ու եղբայրների խոշտանգմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում