ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին հաղորդել է, որ մտել է իմպիչմենտի գործով պետության ղեկավարի պաշտպանական թիմի մեջ: Այս մասին նա պատմել է ABC News հեռուստաալիքին:
Իրավաբանը պատմել է, որ պաշտպանությունը ծրագրում է ապացուցել, որ ընտրակեղծիքների մասին Թրամփի պնդումները բռնության հրահրում չեն: Ջուլիանիի խոսքով՝ պաշտպանության գծում նա կներկայացնի անցած ընտրություններում խախտումների վերաբերյալ հաստատումը:
Նա նաև կարծում է, որ Թրամփը իմպիչմենտի գործընթացը պետք է ճանաչի անօրինական և չընդունի դա, եթե գործը հասնի մինչև դատարան:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել են Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ խորհրդարանը պետք է հաստատեր անցած ընտրությունների արդյունքները: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 5 մարդ: Վաշինգտոնում մտցրել են պարետային ժամ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտի է ենթարկել Թրամփին՝ ապստամբության հրահրման մեղադրանքով:









































