Աշխարհի ամենահայտնի և ամենահին Sotheby’s աճուրդների տունը հայտարարել է աննախադեպ եկամուտների մասին: Երկրորդ եռամսյակի ընթացքում այս ընկերությունն ունեցել է 127.2 միլիոն դոլարի շահույթ, ինչը 48%-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Աճուրդների տան ղեկավարությունն այն ամենաբարձրն է համարել իրենց գոյության ողջ պատմության ընթացքում: «Սա ամենալավ եռամսյակն է Sotheby’s- ի պատմության ընթացքում: Արվեստի գերազանց գործերն այսօր անհամամեմատ ցանկալի են աշխարհի կոլեկցիոներների համար»,- ասել է աճուրդների տան տնօրեն Բիլ Ռուպրեհթը:
Sotheby’s-ի հայտարարության մեջ ասվում է, որ անցած եռամսյակում ընդհանուր վաճառքների ծավալը կազմել է անհավանական 3.4 մլրդ դոլար: Ամենամեծ գնումները կատարել են Չինաստանի կոլեկցիոներները: Այս տարվա առաջին կիսամյակում վաճառվել է 441 լոտ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 273 լոտ:











































