Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եվրոպական երկրների կոշտ դիրքորոշումն անհրաժեշտ է թուրքական ինտերվենցիոնիզմը զսպելու համար. Le Figaro (Ֆրանսիա)

Բաքվում անցկացված հաղթական զորահանդեսը Էրդողանի և Ալիևի համար բարձրագոչ պանթուրքական գաղափարախոսական հռետորաբանության հիմք դարձավ: Ադրբեջանի նախագահը արտահայտեց էլ ավելի մեծ զավթողամոլական հավակնություններ՝ Սյունիքը, Գեղարքունիքը և նույնիսկ Երևանը անվանելով ադրբեջանական հող: Նրա թուրք գործընկերն իր հերթին կարդաց բանաստեղծություն, որը հավակնություններ էր արտահայտում իրանական Ադրբեջանի նկատմամբ, իսկ հետո ռևերանսով ողջույն հղեց Էնվեր փաշային, նրա եղբայր Նուրի փաշային և Կովկասյան իսլամական բանակին: Էնվեր փաշան Հայոց ցեղասպանությունը կազմակերպող երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդներից էր:

Կովկասյան իսլամական բանակը իր հերթին 1918-ին Կովկասում սկսեց օսմանյան առաջխաղացումը: Դրա նպատակն էր ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը և ոչնչացնել ամբողջ քրիստոնյա բնակչությունը Կովկասում (մինչ այդ դա արդեն տեղի էր ունեցել Անատոլիայում): Դրա հետևանքով 1918-ին զոհվեց Կովկասի հայ բնակչության 10%-ը, այսինքն` 150 000 մարդ:

Մնացածներին հաջողվեց փրկվել միայն հայկական ուժերի կատաղի դիմադրության ու Օսմանյան կայսրության կապիտուլյացիայի շնորհիվ: Ահա սա է այսօր գովերգում է Էրդողանը:

Այսպիսով, Թուրքիան բացահայտորեն հետևում է զավթողամոլական և պանթուրքական գաղափարախոսությանը, որը հիմնված է արյունարբու առաջնորդների փառաբանման վրա: Բացի դրանից՝ տարածաշրջանում և հատկապես բուն Արցախում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական ուժերը պատասխանատու են մի շարք ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ տարեց հայերի դաժան սպանության համար, ովքեր հրաժարվել էին լքել իրենց հողը: Նրանց կհիշեցնեն նաև դիակների այլանդակման, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և պղծման մասին, որոնց թվում են շիրիմներ, եկեղեցիներ և հուշարձաններ: Միանգամից մտքիդ է գալիս պատմաբան և աստվածաբան Վահրամ Լալայանը, որին ադրբեջանական ուժերը խոշտանգել ու սպանել էին իր իսկ տանը: Տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինվորները մուտք են գործել ոչ միայն Արցախ, այլև բուն Հայաստանի տարածք, մասնավորապես՝ Սյունիքի մարզի Որոտան գյուղ:

Ի՞նչ է անում Եվրամիությունը: Դիվանագիտական ​​հանդիպումներ է ունենում Ադրբեջանի հետ, քննարկում է այդ երկրին եվրոպական մուտքի արտոնագրերի տրամադրման և տնտեսական օգնության մասին համաձայնագիրը: Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2021 թվականի համար կազմում է 2,7 միլիարդ դոլար, ինչը 20%-ով ավելի է նախորդից և չորս անգամ ավելի, քան Հայաստանինը: Սա ևս մեկ հաստատումն է այն բանի, որ Բաքուն տնտեսական աջակցության կարիք չունի: Մինչդեռ ԵՄ-ն նույնիսկ էմբարգո չսահմանեց զենքի վաճառքի վրա, որը Թուրքիան և Ադրբեջանը կիրառեցին հայերի դեմ: Այո, ԵՄ-ն և եվրոպական որոշ երկրներ մարդասիրական օգնություն են տրամադրում Արցախին, բայց դա ուղեկցվում է չեզոքությամբ, ինչը ձեռնտու է թուրք և ադրբեջանցի ագրեսորներին:

1915-ի Ցեղասպանությունը հերոսացնող պանթուրքական հռետորաբանությունը պահանջում է քաղաքական արձագանք: Ավելին, այս զավթողամոլությունը (էքսպանսիոնիզմ) սպառնում է նաև Հունաստանի, Կիպրոսի և Սիրիայի սահմաններին: Պետք է դադարեցվի թուրքական զենքի վաճառքը Ադրբեջանին, իսկ Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ կասկածի տակ դրվի: Անհրաժեշտ է Հայաստանին հզոր դիվանագիտական ​​աջակցություն ցուցաբերել՝ ի պատասխան Սյունիքը բռնակցելու Բաքվի նկրտումների:

Բացի դրանից՝ հայերին հումանիտար օգնություն տրամադրելու հսկայական կարիք կա: Եվրոպական երկրների կոշտ դիրքորոշումն անհրաժեշտ է կասեցնելու համար թուրքական ինտերվենցիոնիզմը Կովկասում և Միջերկրական ծովում, քանի որ Ռուսաստանն այժմ Թուրքիայի գրեթե միակ գործընկերն է, հետևաբար չի կարող արբիտրի դեր կատարել:

 

Պատրաստեց՝ Սոնա Աբրահամյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում