ՆԱՏՕ-ն Ռուսաստանի վրա է դնում պատասխանատվությունը «Բաց երկնքի մասին» պայմանագրի տապալման համար։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Փիրս Կազալետը:
«Մենք ի գիտություն ենք ընդունել «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի հայտարությունը։ Ռուսաստանի կողմից Դոն-ի շրջանակներում իր պարտավորությունների ընտրովի կատարումը որոշ ժամանակ խափանել է այդ կարևոր պայմանագրի ներդրումը եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության և կայունության գործում»,- ասել է Կազալետը։