Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

«Առաջիկա 7 տարում հեռուստաեթերում ոչինչ չի փոխվելու. ՀՌԱՀ-ը մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»

«Այս մրցույթը լավ առիթ էր, որպեսզի հայաստանյան հեռուստաեթերը զտվեր և առողջանար, բայց նախնական տվյալները արդեն ցույց են տալիս, որ ոչինչ չի փոխվելու։

Հեռարձակողների շրջանում մեկ-երկու ոչ էական փոփոխություններ են լինելու, բայց, մեծ հաշվով, Հայաստանում եթերը մնալու է նույնը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի արդյունքներին։

Նշենք, որ մրցույթում հանրապետական ծածկույթի համար ներկայացվել էր 6 սլոթ, մայրաքաղաքային ծածկույթի համար՝ 9 սլոթ։ Հանրապետական սփռման մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից երեքը դիմել էին միայն հանրապետական սլոթի համար, 9-ը՝ հանրապետական և մայրաքաղաքային: Միայն մայրաքաղաքային ծածկույթի մրցույթի հայտ ներկայացրել էր 4 հեռուստաընկերություն:

Ամփոփելով հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները, պարզ դարձավ, որ առաջիկա յոթ տարում հանրապետության ամբողջ տարածքում կհեռարձակվեն «Արմենիա թիվի»-ն, «Երկիր մեդիա»-ն, «Շանթ»-ը, «A TV»-ն, «Կենտրոն թիվի»-ն: Մայրաքաղաքում կհեռարձակվեն «5-րդ ալիքը», «Արմնյուզ»-ը, «Առփի մեդիա»-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Նոր Հայաստան»-ը: Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց մնաց, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չհավաքեց անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը՝ 280-ից այն գնահատվեց 216, և մեկ ամսվա ընթացքում ՀՌԱՀ-ն նոր մրցույթ կհայտարարի այս տեղի համար։

«Հ2» և «Ա1+» հեռուստաընկերությունները, չնայած հավաքած բարձր միավորներին, դուրս մնացին, քանի որ դիմել էին միայն հանրապետական սփռման համար:

Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ պրոֆեսիոնալ մակարդակով և պրոֆեսիոնալ էթիկայի պաշտպանության ու օրենքի տեսանկյունից, որոշ հեռուստաալիքների կողմից մինչ այժմ թույլ տրվող խախտումները շարունակվելու են և, մեծ հաշվով, հայաստանյան հեռուստաեթերի վերաբերյալ դժգոհությունը առաջիկա տարիներին կշարունակի մնալ։

ԽԱՊԿ նախագահի խոսքերով՝ երկար սպասված այս մրցույթով հայաստանյան հեռուստաեթերը մաքրել չհաջողվեց նախ և առաջ նոր ընդունված օրենքի պատճառով։ «Ամենամեծ խնդիրը նոր ընդունված օրենքի մեջ է։ Ըստ էության, այդ օրենքով ոչ մի նորություն, բարեփոխում չիրականացվեց մեր հեռարձակման ոլորտում։ Այ նման մրցույթները, որոնք իրականացվում են, մենք՝ լրագրողական կազմակերպությունները, համարում են արդեն իրենց դարն ապրած, հին մեթոդ հեռուստաեթերի հարցում որոշումներ կայացնելու, լիցենզիա տրամադրելու համար։ Նոր օրենքը թույլ է տալիս սուբյեկտիվիզմի մեծ հնարավորություն։ Ինչպես նաև հստակ ու հասկանալի չեն չափորոշիչները։ Այսինքն` ընդունվեց օրենք, բայց ոլորտում ոչինչ չփոխվեց։ Ավելին, այդ օրենքը ընդունվելուց հետո հայաստանյան հեռուստաեթերը դարձավ էլ ավելի ագրեսիվ՝ վիրավորանք և զրպարտություն տարածելու առումով, ատելության խոսք տարածելու առումով, պրոֆեսիոնալ նորմերը ոտնահարելու առումով»,- ընդգծեց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքը ընդունվեց ամռանը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրենքը խոստանում էր «վարակազերծել եթերը»։ Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որը շրջանառության մեջ էր դրել օրենքի նախագիծը, գրել էր. «Այս օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը»։

Սակայն, Աշոտ Մելիքյանի խոսքերով, օրենքի ընդունումից մի քանի ամիս անց մենք գործնականում համոզվեցիքն, որ ոչինչ էլ չի փոխվել։

Մելիքյանն ասաց, որ արդեն չգիտի՝ էլ ինչ սպասելիքներ կարելի է ունենալ։ Ասել, որ օրենքը կփոխվի, դա էլ չի լինի, քանի որ օրենքը նոր է փոխվել և հայտնի չէ՝ իշխանությունները պատրա՞ստ են նոր փոփոխությունների։ «Մյուս կողմից էլ լիցենզիաները տրվում են 7 տարի ժամկետով, և 7 տարվա մեջ շոշափելի փոփոխություններ սպասելը կլինի ռոմանտիկ մոտեցում։ Բայց մեկ բան հստակ է, որ եթերի համար պատասխանատու է եղել և մնալու է իշխանությունը և ՀՌԱՀ-ը, որը պետք է հետևի, որ եթերից ատելության և վիրավորանքի խոսքը պակասի»,- ասաց Մելիքյանը՝ նկատելով, որ հայտերում հեռուստաընկերությունները, հեռարձակողները կարող են շատ վարդագույն ձևով ներկայացնել, թե ինչպես են գործելու, կարող են հեռուստադիտողին ոսկե սարեր խոստանալ, բայց ՀՌԱՀ-ը պարտավոր էր նրանց գրածը դնել ու համեմատել հեռուստաընկերությունների այսօրվա գործունեության հետ, դրա կողքին դնել նաև օրենքը, և դա արդեն բավարար կլիներ որոշ հեռուստաընկերությունների հայտը մերժելու համար։ «Չի կարելի հեռուստաընկերությանը լիցենզիա տրամադրել՝ հաշվի չառնելով, թե այդ հեռուստաընկերությունը ինչպես է գործում այսօրվա դրությամբ»,- ասաց Մելիքյանը։

Մեր հարցին՝ այսինքն` մեղքի բաժին ունի նաև ՀՌԱՀ-ը, մեր զրուցակիցը պատասխանեց. «ՀՌԱՀ-ը, չգնահատելով որոշ հեռուստաընկերությունների այսօրվա գործունեությանը՝ մեծ սխալ է գործել լիցենզիաները տրամադրելիս»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում