Հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալության արարողությանը Լեդի Գագան կկատարի ԱՄՆ օրհներգը, հաղորդում է Variety-ն՝ հղում անելով երգչուհու ներկայացուցչին:
Բացի այդ, միջոցառմանը ելույթ կունենան երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և բանաստեղծուհի Ամանդա Գորմանը՝ ԱՄՆ-ում Ազգային երիտասարդական պոեզիայի առաջին մրցանակակիրը:
Երդմնակալությանը հրավիրված արտիստների ամբողջական ցուցակը դեռ անհայտ է:







































