ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը ներկայացրեց, թե քաղաքացիները որ պետական մարմին պետք է գնան փաստաթղթերը ապոստիլի ենթարկելու համար:
«Բոլոր փաստաթղթերի ապոստիլը տրամադրում է արդարադատության նախարարությունը, որպեսզի քաղաքացիների համար ավելի հեշտ լինի կողմնորոշվել»,- նշեց նա և հավելեց, որ միայն չդատվածության մասին տեղեկանքը տալու է ԱԳՆ-ն:
Նրա խոսքով՝ նախագծով ներդրվում է նաև էլեկտրոնային ապոստիլի գաղափարը, և ծառայությունը կմատուցվի ընդամենը մեկ օրվա ընթացքում:
Մանրամասն՝ տեսանյութում:











































