France Presse գործակալությունը, վկայակոչելով գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը, հայտնում է, որ Թուրքիան կանխել է Սիրիային իրանական զենքի խմբաքանակի մատակարարումը։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ այդ զենքը, ամենայն հավանականությամբ, նախատեսված է եղել լիբանանյան «Հիզբոլլահ» խմբավորման համար։
Հիշեցնենք, որ մարտի վերջին էլ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Դիարբեքիրում հարկադիր վայրէջք էին պարտադրել Իրանից Սիրիա մեկնող բեռնատար օդանավը։ Թեև նրանում չհայտնաբերվեց միջուկային զենք, այնուամենայնիվ դրանում հայտնաբերվեց մի քանի արկղ զենք ու զինամթերք. հրթիռային արձակման սարքեր, ականանետեր, հրացաններ, պայթուցիկ նյութեր։