Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

ՀՀԿ-ն բացում է խաղաքարտերը

ՀՀԿ-ն զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, բայց չի ձգտում իշխանության՝ հայտարարել է կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա այդպես պարզաբանել է մամուլի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ կուսակցության ԳՄ վերջին նիստում կուսակցապետ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չունի մտադրություն զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ և, առավել ևս, վերադառնալու իշխանության:

ՀՀԿ դիրքորոշման և հետիշխանական քաղաքական դերի ու գործառույթի մասին գրել ենք բազմիցս: Այդ դերը յուրահատուկ է: Ավելի շուտ՝ թերևս հնարավոր է խոսել Սերժ Սարգսյանի դերի մասին: Կուսակցության խոսնակի հայտարարության տողատակում նշմարվում է դա: ՀՀԿ-ն ներկայումս ապահովում է կամ փորձում է ապահովել որոշակի «չեզոք քաղաքական տարածություն», որը դիտարկում է իր հետագա քաղաքական ռազմավարության հաջողության գրավականը:

17-ի ձևաչափում ՀՀԿ խնդիրը իշխանության գալը չէ՝ հայտարարում է կուսակցության խոսնակը: Դա, իհարկե, իրատեսական է, ռացիոնալ և ռազմավարական: Խոսնակը անշուշտ չի բարձրաձայնում, որ ՀՀԿ խնդիրն է թույլ չտալ, որպեսզի 17-ը որևէ կերպ գա իշխանության: Եթե Սերժ Սարգսյանն իշխանությունը զիջելու էր նախկին կառավարող համակարգի որևէ թևի, ապա նա դա կաներ 2018-ին, և ավելին՝ նա այդ բանը կաներ դեռևս 2016-ին և նույնիսկ ավելի վաղ: Սարգսյանը չունի այդպիսի մտադրություն: 2014-ին նա առաջարկեց այդ ժամանակ կառավարող համակարգի առաջնորդներին, այդ թվում՝ երկրորդ նախագահ Քոչարյանին, հեռանալ, այսպես ասած, միասին: Այդ առաջարկը չընդունվեց: Իրականում այստեղ խնդիրը բանալ իշխանատենչությունը չէր, այլ իսկապես խորքային քաղաքական հանգամանքներն ու գործոնները՝ կապված ընդհուպ արտաքին շրջանակների հետ:

Սերժ Սարգսյանը թավշյա հեղափոխությունից հետո գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ սկսեց մշակել ՀՀԿ վերափոխման ռազմավարություն: ՀՀԿ-ն 17-ի մեջ է այդ ռազմավարության շրջանակում, որովհետև ՀՀԿ վերափոխումը անշուշտ պահանջելու է շատ մեծ ժամանակ, իսկ մինչ այդ անհրաժեշտ է բաց չթողնել քաղաքական գլխավոր մրցակիցներին: Որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀԿ քաղաքական գլխավոր մրցակիցները շարունակում են լինել նախկին կառավարող, այսինքն՝ միասին կազմավորած համակարգի բևեռները: Եթե նրանք հասնեն քաղաքական հաջողության, ՀՀԿ վերափոխման հարցը լիովին կորցնում է իմաստը:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում