Գերիների հարցի քաղաքականացումն արգելված է։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերիների փոխանակման հարցում արհեստական խոչընդոտների ստեղծմանը և Ադրբեջանի ԱԳՆ֊ի՝ ՄԱԿ֊ի քարտուղարին ուղղված փաստաթղթին, որով մեր 62 ռազմագերիները ներկայացված են որպես ահաբեկիչներ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է արհեստական ընթացակարգերով ձգձգել և քողարկել գերիների փոխանակման գործընթացը։
Թաթոյանը նշեց, որ անթույլատրելի է հետպատերազմյան այս փուլում մարդու իրավունքների հարցերը քաղաքականացնելը։
Ռազմական գործողությունների դադարից հետո գերիները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն, նրանց նկատմամբ քրեական վարույթ իրականացնելն արգելված է։