Լիտվերեն լեզվի պետական հանձնաժողովը Վրաստանը պաշտոնապես վերանվանել է Սաքարթվելո: Այս մասին գրում է «Sputnik Լիտվա»-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Ինչպես նշվում է, այս որոշումը կայացվել է հունվարի 7-ին՝ հանձնաժողովի նախագահ Աուդրիս Անտանայտիսի կողմից:
«Պետությունների պաշտոնական անվանումներ» բաժնում բացառել Gruzija (Վրաստան) անվանումը և փոխարինել «Sakartvelas»-ով (Սաքարթվելո)»,- ասվում է որոշման մեջ:
Սաքարթվելոն՝ Վրաստանի աուտենտիկ անվանումն է (վրացերեն «քարթվելների երկիր»):
2018թ.-ին, Վրաստանի անկախության հարյուրամյակի նախօրեին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել էր, որ երկրում Վրաստանի պաշտոնական անվանումը Սաքարթվելո է: