Շտապօգնության ծառայության կանչերի առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները, այնուհետև՝ սուր շնչառական հիվանդությունները և վնասվածքները: Այս մասին տեղեկացրեց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը, հավելեց, որ 4068 կանչով ավելի քիչ են սպասարկել վնասվածքներով հիվանդներ, քան 2019 թվականին: Սուր շնչառական հիվանդություններով հիվանդների թիվը 13.735 է: