«Արդեն երեք ամիս է՝ ոչ մի լուր չունենք մեր երեխաներից, ուզում ենք մեր ձայնը տեղ հասնի, որ աշխատեն անհետ կորած զինվորներին գտնելու ուղղությամբ»։ Այս մասին ՔԿ զինվորական քննչական վարչության դիմաց ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի մայրը՝ Լիլիթ Բադալյանը.
«Երբ զորամաս կանչեցին, հինգ րոպե ուշացել էր, զանգել էին, թե՝ «Տիգրան, ուշանում ես»։ Հիմա երեք ամիս է երեխայիցս լուր չունեմ, ու՞մից պետք է ուզեմ իմ երեխային»,-լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորի մայրը՝ տեղեկացնելով, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հեկտեմբերի 9-ին»։











































