ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է, որ ամբողջ աշխարհում հրադադարի հաստատման հիմնական խոչընդոտները վստահության պակասն ու հակամարտություններին միջամտող արտաքին ուժերի ապակառուցողական գործողություններն են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Խաղաղության և գլոբալ հրադադարի մեր ճանապարհին երկու հիմնական մարտահրավեր կա: Առաջինը վստահության պակասն է … Սա խոչընդոտ է, որը խանգարում է մարդկանց միավորվել, բանակցություններ վարել և դադարեցնել հակամարտությունը: Եվ երկրորդը ապակառուցողական ուժերն են», – ասել է Գուտերեշը:
Նա նշել է, որ աշխարհում զինված բախումների մեծ մասը ներկայումս ներքին են: Միևնույն ժամանակ, ըստ Գուտերեսի, շատ այլ երկրներ ներգրավված են այլ երկրների ներքին բախումների մեջ՝ բարդացնելով իրավիճակը:
Գուտերեշը կոչ է արել հրադադար հաստատել աշխարհի բոլոր հակամարտություններում և կենտրոնանալ համավարակի դեմ պայքարի վրա:









































