Saturday, 27 06 2026
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ

«Իրանը չի կարող թույլ տալ, որ հայ-իրանական սահմանը փակվի, նման բան չի կարող լինել»

Հայ-իրանական սահմանի փակման շուրջ որևէ քննարկում չկա Իրանում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Իրանի շուրջ լարվածության պատճառով կարող է փակվել հայ-իրանական սահմանը:

Նրա խոսքով՝ Իրանը այդ հարցով իհարկե իր մտահոգությունը հայտնել է, որ իր համար շատ կարևոր է Իրան-Հայաստան սահմանը, որ դա փոփոխության ենթակա չէ: «Իրանը պնդում է, որ սահմանները պետք է բաց մնան, և աշխատում են, որ աշխատունակ լինի այդ սահմանը: Պատերազմական օրերին այդ սահմանը բավականին լավ աշխատել է և այսօր էլ աշխատում է: Իհարկե, կորոնավիրուսի հետ կապված մարդկանց տեղաշարժի հարցում եղան սահմանափակումներ, բայց բեռնափոխադրումներն անարգել իրականացվում են։ Այնպես որ, սահմանի հնարավոր փակման հետ կապված քննարկումներ չկան ու չեն կարող լինել: Սահմանի փակման հնարավորություն չկա, սա նուրբ ու կարևոր հարց է, և Իրանը չի կարող նման բան թույլ տալ»,- ասաց Քեշիշյանը:

Հարցին, թե հայ-իրանական հարաբերություններում դրական առումով բեկում կարո՞ղ է լինել, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Բեկում ասելը բարդ հարց է, բեկումնային իրավիճակ ունենալու համար պետք է կողմերը հասկանան վիճակը, պետք է հաշվի առնվեն տարածաշրջանում այլ փոփոխությունները, Հայաստանն այսօրվա իրավիճակում ինչ պայմաններ ունի, ճանապարհների վիճակ, արդյոք հնարավորություն կլինի՞ օգտագործել Հայաստանի սահմանները իր ամբողջության մեջ: Հյուսիս-Հարավ ճանապարհի հարցով պետք է փորձեն լուծում տալ: 2020-ը շատ ծանր նստեց Հայաստանի վրա, Հայաստանի հզորության համար պետք է օգտագործվեն ճանապարհները, և հայկական կողմը իրանական շուկա դուրս գա, իրանական ապրանքը Հայաստանով անցնի, և Հայաստանը ավելի աշխույժ ներկայություն ունենա Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում»:

Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Իրանը վերջին օրերին ԱԹՍ-ներ փորձարկելով, Քեշիշյանը նկատեց, որ Իրանը, տարածաշրջանի վերջին զարգացումները, նաև արցախյան պատերազմի փորձը հաշվի առնելով, որոշ քայլեր է անում՝ ցույց տալով իր կարողությունները և տարածաշրջանային մրցակիցներին հասկացնելով, որ հետ չի մնում և պատրաստ է ամեն կերպ պաշտպանել իրեն. «Նկատի առնենք, որ Իրանը ուղղակիորեն փորձարկում է իր կարողությունները՝ առանց դիմացինին ազդարարելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում