Friday, 19 04 2024
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից

Արցախյան պատերազմից հետո ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերներն աջակցել են ավելի քան 17 հազար մարդու

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, մարտական գործողությունների սկզբից մինչ այժմ, աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից և շրջակայքից տեղահանված մարդկանց և Հայաստանի հյուրընկալող համայնքներին՝ աջակցելով մի շարք առաջնային կարիքները հոգալու հարցում: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33 հազար 330 ոչ պարենային ապրանք, հարյուրավոր տոննա պարենային օգնություն՝ 17 հազար 965 մարդու: Կարիքավոր ընտանիքներին տրամադրվել են անկողնային, հիգիենայի պարագաներ, սրբիչներ, կենցաղային իրեր, բարձեր ու ձմեռային ծածկոցներ:

Ստեղծվել է երեխաների պաշտպանության թեժ գիծ և սոցիալական ծառայության մասնագետների օգնության գիծ, որոնք տրամադրում են շուրջօրյա խորհրդատվություն երեխաների պաշտպանության դեպքերի վերաբերյալ: 940 սոցիալական ծառայության մասնագետ (սոցիալական աշխատողներ, ուսուցիչներ, դպրոցական հոգեբաններ, երիտասարդների հետ աշխատող մասնագետներ) վերապատրաստվել են և ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ՝ առաջին հոգեբանական օգնություն և հոգեկան առողջությանն ուղղված աջակցություն: 355 երեխա, 520 դեռահաս և 394 ծնող օգտվել են հոգեկան առողջության և հոգեբանական աջակցությունից, այդ թվում՝ անհատական և խմբային միջամտությունների, արվեստի և երաժշտության միջոցով: Լեռնային Ղարաբաղից 25 դեռահաս վերապատրաստվել է որպես հասակակիցներին աջակցություն տրամադրող կամավոր՝ դեռահասներին շարունակական հոգեկան առողջություն և հոգեբանական սոցիալական աջակցություն ապահովելու համար: Առավել խոցելի դեռահասներին տրամադրվել է արվեստով զբաղվելու 100 հավաքածու:

Կրթության կարիքները հոգալու համար՝ աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 11,500 դպրոցահասակ երեխաների, ովքեր ներկայումս միջնակարգ կրթություն են ստանում Հայաստանում: Արմավիրում գտնվող Լեռնային Ղարաբաղից 100 ուսանողների համար նախաձեռնվել է հասակակիցների միջոցով սովորելու:

ՄԱԿ-ը և գործընկերները նաև աջակցել են Առողջապահության նախարարության՝ ՀՀ քաղաքացիներին և Լեռնային Ղարաբաղից ժամանածներին առողջապահական ծառայություններ մատուցելու ջանքերին: Մասնավորապես, նախարարությանը տրամադրվել է 100 թթվածնի կոնցենտրատոր և COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ այլ պարագաներ: Բացի այդ, Միացյալ Թագավորությունից Հայաստան էր ժամանել Շտապ բուժօգնության թիմ՝ աջակցելու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում