ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները «նվեր» են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին:
«Թրամփը Պուտինի գործիքն է: Եվ Պուտինի նպատակն է նվազեցնել ժողովրդավարության դերն ու հեղինակությունը աշխարհում: Ահա թե ինչով է նա զբաղված։ Իսկ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ նրա օգնականն էր», – ասել է Փելոսին՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:










































