Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քանի դեռ իրավական համակարգի նկատմամբ վստահությունը գոնե 50 տոկոսով չի վերականգնվել վեթինգի անհրաժեշտություն կա

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում առաջիկա օրերին կմեկնարկեն վեթինգի հայեցակարգ/օրենքի մշակման քննարկումները։ Այդ մասին նախօրեին տեղեկացրել էր ՄԱՀՀԻ հիմնադիր, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ այդ գործընթացին զուգահեռ կմեկնարկի նաև դատավորների, դատաիրավական համակարգի այլ ներկայացուցիչների «քաղաքացիական վեթինգի» բաժինը։ Այդ բաժնում կզետեղվեն դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչները, որոնց կապերը, ունեցվածքը, ունեցած խնդիրները, գուցե՝ նրանց վրա ունեցած կոմպրոմատները ազդում են դատական արդարադատության իրականացման գործընթացի վրա։

«Միայն չոր փաստեր, և ուրիշ ոչինչ։ Քաղաքացիական կամ ժողովրդական վեթինգ, քանի դեռ պետությունը չի սկսել դա անել պաշտոնապես»,- գրել է Սաֆարյանը՝ հավելելով. «Հաշված ամիսների ընթացքում օրենքի նախագիծը կներկայացնենք Ազգային ժողովին ու կառավարությանը։ Դա լակմուսի թուղթ ու թեստ է մեր իշխանության համար, թե որքանով են ցանկանում իրականություն դարձնել այդ առանցքային ռեֆորմը։ Այս տարիներին դատաիրավական համակարգում իմ ունեցած բազում գործերը շատ մեծ ինֆորմացիա են տվել շատ ներկայացուցիչների, նրանց ստվերային ու այլ կապերի մասին։ Հուսով եմ, կհասնենք ու կկարողանանք նաև հանրության աջակցությամբ տվյալների այդ բազան համալրել այլ անուններով, ովքեր դատաիրավական համակարգում անելիք չունեն»։

Նշենք, որ իշխանությունը վեթինգ իրականացնելու մասին առաջին անգամ հայտարարեց 2019-ի մայիսի 20-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ժողովրդին՝ շրջափակել դատարանների շենքերը։ Վարչապետն այդ օրը հայտարարեց, որ բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, բացահայտվեն նրանց քաղաքական կապերը, նախկինում ծավալած գործունեությունը, ստուգվի գույքային դրությունը, ինչպես նաև պետք է պաշտոնից հեռանան ՄԻԵԴ որոշումներով կոպիտ խախտումներ թույլ տված դատավորները: «Մեր ուզածը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, իրապես օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ»,- դատարանները արգելափակելու օրն ասել էր Փաշինյանը։ Ճիշտ է, վարչապետի այդ քայլը արժանացած բուռն քննադատության, բայց վեթինգ իրականացնելու մասին հայտարարությունը ոգևորեց շատերին։ Սակայն այդ հայտարարությունից ամիսներ անց պարզ դարձավ, որ իշխանությունը մտադիր չէ դատական համակարգում համատարած վեթինգ իրականացնել։

Դա պարզ դարձավ դատարանները շրջափակելու օրվանից մոտ մեկ տարի անց արդարադատության նախարար Ռուստամ Բադասայնի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Ռուստամ Բադասյանի՝ պետք է զգուշանալ համատարած վեթինգ իրականացրած Ալբանիայի փորձից, երբ վեթինգի արդյունքում Վճռաբեկ դատարանում մնացել էր միայն 1 դատավոր՝ 19-ից, Սահմանադրական դատարանում՝ 3-4 դատավոր։

Իշխանությունը հրաժարվեց համատարած վեթինգից, վեթինգից առհասարակ և ներդրեց բարեվարքության ստուգման համակարգը, որը, ի դեպ, տարածվում է միայն դատավորի թեկնածուների վրա։ Բարեվարքության ստուգմամբ պարզվում է՝ արդյոք նա ունի՞ ապօրինի ծագում ունեցող գույք կամ թույլ տվե՞լ է կարգապահական խախտում, թե՞ ոչ։

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ Ստյոպա Սաֆարյանի նախաձեռնությանը, բայց մի բանում համոզված է, որ «այս իշխանությունը ինչ էլ անի, վերջում դուրս է գալու ՀՀՇ։ Այսինքն` որևէ բան չի արվելու այնպես, որը կնպաստի պետության ինքնուրույնությանը, կայացմանն ու զարգացմանը»։ «Ես գտնում եմ, որ այդ ամենը անլուրջ է։ Ինչ վերաբերում է վեթինգին, ապա այդ հարցը շատ հեշտ է՝ օրենք է ընդունվում բոլոր դատական ատյանների լիազորությունները դադարեցնելու մասին, և նախագահին հնարավորություն է տրվում նշանակելու դատավորների ժամանակավոր պաշտոնակատարներ։

Դրանից հետո 6 ամիս կամ 10 ամիս հետո իրականացվում է նոր դատավորների վեթինգ ու, ըստ այդմ, կլինեն նոր նշանակումները։ Եթե հները կանցնեն այդ վեթինգով, թող անցնեն ու պահպանեն իրենց տեղերը, իսկ ով չի կարողանա ապացուցել, պարզապես դուրս կգա համակարգից օրենքի ուժով։ Սա շատ հեշտ տարբերակ է։ Բայց թե ինչ են առաջարկում մյուսները, ես ծանոթ չեմ և ցանկություն էլ չկա ծանոթանալու»,- ասաց փաստաբանը։

Փաստաբան Գևորգ Դավթյանը ավելի լավատես է, նրա խոսքերով՝ վեթինգ իրականացնելու համար երբեք էլ ուշ չէ, քանի որ դրա անհրաժեշտությունը եղել է, կա ու լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ իրավական համակարգի նկատմամբ վստահությունը գոնե 50 տոկոսով չի վերականգնվել։ Այլ հարց է, փաստաբանի խոսքով, թե դա ինչպես է իրականացվելու։ «Ամբողջ հասարակությունը հեղափոխությունից հետո սպասում էր պարտադրանքի ճանապարհով վեթինգի։ Դա չկա, իշխանություն էլ չցանկացավ գնալ այդ ճանապարհով։

Իշխանության նկատմամբ էլ կա անվստահություն, որ այլևս չեն գնալու վեթինգի ճանապարհով, բայց հնարավոր էլ չէ բացառել դա։ Իշխանությունը կարող է այնպիսի իրավական մեխանիզմներ ստեղծել, որը կբավարարի հասարակության սպասելիքները։ Օրենսդիր իշխանությունը իշխանության ձեռքում է և ցանկության դեպքում կարելի է գործիքակազմ մշակել։ Լուրջ խոչընդոտներ չկան»,- ասաց Դավթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում