Tuesday, 30 06 2026
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հարկերը փրկօղակ չեն ապաշնորհ կառավարման համար, ոչ էլ դամոկլյան սուր քաղաքացիների պարանոցին. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է ՀՀ-ում խորացող համակարգային ճգնաժամի նոր դրսևորումները: Հայաստանում վերահաս տնտեսական անկումը վճռական միջոցներ և հաղթահարման նոր ծրագիր չներդնելու դեպքում կարող է պատերազմից և տարածքների կորստից ոչ պակաս ծանր հարված հասցնել մեր պետությանն ու ժողովրդին: Պետական արդյունավետ և համակշռված կառավարման իսպառ բացակայության պայմաններում օրվա իշխանությունը փորձում է բյուջետային ճեղքվածքները փակել հարկային բեռի անհիմն ծանրացմամբ: Այսպես, համաձայն ՀՀ վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի, այս կառավարությունը պետբյուջեի անբավարար հարկային մուտքերը լրացնելու նպատակով որոշել է չեղարկել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ցայժմ գործող արտոնությունները՝ հարկային նոր բեռ դնելով պետության համար գերկարևոր կրթական ու առողջապահական ոլորտների վրա: Այս մասին նշվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Ժառանգություն» կուսակցությունը համոզված է, որ ոչ մի արդարացում և պետաիրավական տրամաբանություն չկա կրթական և առողջապահական հաստատությունների ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու համար, այն կհանգեցնի սոցիալ-տնտեսական նոր ճգնաժամի՝ ուսման և առողջապահական ծառայությունների վճարների չպատճառաբանված բարձրացման, որը բացարձակ անընդունելի է: Կառավարության բերված փաստարկները, թե ԱԱՀ գանձելուն զուգահեռ՝ իրենք կավելացնեն բուհերում պետական պատվերով սովորող ուսանողների քանակը «առավել հեռանկարային մասնագիտությունների գծով», առնվազն աչառու է և կեղծ: Ընդգծենք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում ընդգրկված բոլոր մասնագիտություններն են հեռանկարային, եթե իշխանությունը վարում համակշռված ազգային գիտակրթական քաղաքականություն: Իսկ եթե որևէ մասնագիտություն «հեռանկարային» չէ, ապա բացարձակ անթույլատրելի է ուսանողից գումար վերցնել` զուտ դիպլոմ տալու պայմանով: Իսկ առողջապահական հիմնարկներում պետպատվերի ընդլայնման համար բնավ անհրաժեշտ քայլ չէ ԱԱՀ գանձելը:

Կործանարար պատերազմից ոտքի կանգնելու համար Հայաստանը պետք է մեծ ներդրումներ կատարի գիտակրթական և առողջապահական ոլորտներում, ոչ թե փորձի ամեն կերպ գումարներ կորզել ուսանողներից և իրենց առողջությունը կորցրածներից՝ ծանրացնելով նրանց հարկային բեռը: Պետության դերը կրթության ու գիտության զարգացմանը նպաստելն է, ֆինանսավորելն է  ոչ թե ուսման ձեռքբերման և առողջության պահպանման ճանապարհին հավելյալ խոչընդոտներ ստեղծելը: Ընդգծենք նաև, որ Պետական բուհերը ունեն հիմնադրամի կարգավիճակ, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում որևէ հղում չկա հիմնադրամների մասին, բացի այդ՝ վարչապետի նշյալ որոշման մեջ մասնավոր բուհերի մասին չկա որևէ կետ, իսկ այնտեղ չի գործում պետպատվերը: Կրթական հաստատություններ են նաև քոլեջները, որտեղ այսօր հազարավոր երեխաներ են սովորում ավագ դպրոցի փոխարեն, ուստի վարձերի բարձրացումը կհանգեցնի նրան, որ հազարավոր երեխաներ կզրկվեն լիարժեք կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքից: Պատերազմի և թագավարակի չհաղթահարվող այս արտակարգ իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է սոցիալ-տնտեսական արդյունավետ քաղաքականություն. հարկերը փրկօղակ չեն ապաշնորհ կառավարման համար, ոչ էլ դամոկլյան սուր քաղաքացիների պարանոցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում