Պայթուցիկ սարքերը, որոնք հայտնաբերվել են Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի շենքի գրավման ժամանակ, իրական վտանգ են ներկայացրել՝ ասել է Կապիտոլիումի ոստիկանապետ Սթիվեն Սունդը:
Ընդհանուր առմամբ, ամերիկյան մայրաքաղաքում հայտնաբերվել է այդպիսի երկու սարք:
«ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանության՝ վտանգավոր նյութերի արձագանքման խումբը որոշել է, որ երկու սարքերն իսկապես վտանգավոր են և կարող էին մեծ վնաս հասցնել հանրային անվտանգությանը: Սարքերը վնասազերծվել են և փոխանցվել ՀԴԲ ՝ հետագա ուսումնասիրության և վերլուծության համար», – ասված է Սունդի հայտարարության մեջ գործակալության կայքում:
Նա հավելել է, որ Կապիտոլիումի բլուրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 50 ոստիկան վիրավորվել է, և մի քանի սպաներ հոսպիտալացվել են «լուրջ վնասվածքներով»:









































