Tuesday, 23 06 2026
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Հունվարի 11-ի Մոսկվայի հանդիպումից տագնապալի սպասումներ կան

Ի՞նչ եք կարծում՝ եթե փորձենք դատել այս տարվա առաջին նախանշաններից, ապա ի՞նչ ծանրության տարի է մեզ սպասվում․ «Առաջին լրատվական»-ի հարցին պատմաբան Զոհրաբ Գևորգյանը պատասխանեց․ «Եթե առաջին նախանշաններից դատենք, ապա քաղաքական առումով դատարկության տարի է սպասվում։ Այսինքն՝ եթե փորձենք ելնել սովորական քաղաքացու դիրքերից, որը նայում է այն հարթակին, որտեղ տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, և ցանկանում է հասկանալ տրամաբանություն՝ արժեքային ինչ-որ պրոցես, ապա դա չկա։ Ես կասեի՝ փոխաբերական իմաստով ավելի դատարկ ընթացք է, բայց կարծում եմ, որ հնարավոր է որոշակի միտումներ զարգանան՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ ներքին։ Ներքին պրոցեսներում նոր ռեսուրսների հարթակ գալու հետ գուցե իսկապես քաղաքական խմորումները դառնան ավելի բովանդակային։

Այսօր մենք տեսնում ենք, որ աշխարհում շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, ու այս առումով ես լավատես եմ, որ Հայաստանում ևս որոշակի աշխարհաքաղաքական, համաշխարհային զարգացումների միտումները հասարակության որոշ անդամներ կզգան և ավելի ինտենսիվ քաղաքական գործընթացների մեջ կմտնեն, և այն կդառնա դրական առումով ծանր ու բովանդակային»։

Իսկ սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանն ասաց․ «Միանշանակ, մեզ ծանր տարի է սպասվում, բայց փորձելով լավատես լինել՝ նոյեմբերի 9-ից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածը, դատելով, թե ինչպիսի սարսափելի իրադարձությունների միջով ենք մենք անցել և ինչ իրադարձություններ կարող էին լինել մեզ մոտ (իսկապես, հասարակության մեջ բախումներ կարող էին լինել), խուսափեցինք։ Սակայն չենք կարող ոգևորվել, որովհետև տագնապալի իրադարձությունները գոնե շաբաթը մեկ անգամ մեզ լուրերի տեսքով գալիս են։ Ամսի 11-ին նորից ինչ-որ իրադարձությունների ենք սպասում, և բոլորիս մոտ այդ առումով վախ կա»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում