ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խոսքով՝ Կոնգրեսի շենք ներխուժած բոլոր ցուցարարները պատասխանատվության կենթարկվեն: Նա հիշեցրել է, որ երկրում թույլատրվում են բողոքի խաղաղ ակցիաները, բայց նման գրոհներ ոչ ոք չի հանդուրժի: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են անկարգությունններին, պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ, – նշել է նա Twitter- ում:
«Բռնությունն ու ավերածությունները, որոնք մենք տեսնում ենք Կապիտոլիումում, պետք է անհապաղ դադարեցվեն: Քաղաքացիները պետք է անհապաղ դուրս գան շենքից», – հավելել է փոխնախագահը:










































