Ես կմիաձուլեի Սփյուռքն ու Հայաստանը՝ մեկը առանց մյուսի գոյություն չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց GRIGOCORP ընկերության գործադիր տնօրեն Արտակ Սևադան:
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է զարգացնել տեխնոկրատական երկիր, որը կարող է դառնալ Հայաստանը: «Եվ երրորդը շատ-շատ կարևոր ֆինանսական ինստրումենտն է, որ այսօր կրիպտոարժույթի տեսքով պետք է վերջապես կայանա. դա Armcoin-ն է՝ համահայկական ֆինանսական ինստրումենտը»,- հավելեց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ այս երեք առաջնահերթությունների դեպքում մենք կկարողանանք կազմակերպել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շատ կարևոր ֆինանսական, ինչպես նաև տեխնիկական և գաղափարական պտույտ:
Անդրադառնալով Սփյուռք-Հայաստան հարաբերություններին՝ Արտակ Սևադան նշեց, որ այդ հարաբերություններում կան վստահության, թափանցիկության և ֆինանսական գործիքների արագության խնդիրներ. «Ես կարծում եմ, որ Armcoin-ը ֆինանսապես կմիաձուլի Սփյուռքն ու Հայաստանը և կստեղծի հաջորդ կարևորագույն քայլերը»:
Մանրամասն՝ տեսանյութում: