ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի քաղաքացիները 2000-ական դոլար աջակցություն կստանան COVID-19 համավարակի պայմաններում, եթե դեմոկրատները կարողանան մեծամասնություն ստանալ Սենատում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ այս մասին նա ասել է Ջորջիա նահանգում ելույթի ժամանակ:
Բայդենը կոչ է արել սատարել դեմոկրատ սենատորների թեկնածուներ Ջոն Օսոֆին և Ռաֆայել Ուորնոքին:
«Եթե Ջոնին և Ռաֆայելին ուղարկեք Վաշինգտոն, կհանձնվեն 2000 դոլար արժողությամբ կտրոններ: Սա կնշանակի հույսի, պարկեշտության և պատվի վերականգնում այսքան շատ մարդկանց համար, ովքեր այժմ պայքարում են (կորոնավիրուսի դեմ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Բայդենի՝ Օսոֆի և Ուորնոքի ընտրությունները «կկոտրեն փակուղին, որում հայտնվել են Վաշինգտոնը և ամբողջ երկիրը»:










































