Մեքսիկան պատրաստ է քաղաքական ապաստան առաջարկել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Այս մասին ասել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:
«Ասանժը լրագրող է և արժանի է հնարավորության, ես կողմ եմ նրան ներելուն <…> Մենք նրան պաշտպանություն կտրամադրենք»,- ասել է պետության ղեկավարը:










































