Tuesday, 21 07 2026
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Մեր ժողովրդի անվտանգությունը ինչ-որ չափով կախված է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների որակից

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը:

Ինչպե՞ս եք գնահատում անցած 2020 թվականը, ընդհանրապես, 2020-ի պարտությունից հետո Հայաստանն ինչպե՞ս պետք է կարողանա ուղղել իր մեջքը և որքանո՞վ պետք է սերտացնի իր հարաբերությունները Եվրոպայի հետ:

– Հայաստանը այնպիսի մի իրավիճակում է այսօր, որ կարիք ունի սերտացնելու իր հարաբերությունները բոլորի հետ, ոչ թե միայն Եվրամիության: Տարեցտարի Հայաստանի մեր հայրենակիցներն այն տպավորությունն ունեին, որ ՀՀ-ի հարաբերությունները ԵՄ-ի հետ աստիճանաբար բարելավվում էին, և ճիշտ է, որ 2013 թվականից հետո, երբ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի բանակցությունները սկսվեցին, հարաբերություններն իսկապես դրական ուղղությամբ էին ընթանում: 2017-ին համաձայնագիրը ստորագրվեց, և մինչև այսօր ԵՄ անդամ երկրների մեծ մասը արդեն վավերացրել է այդ համաձայնագիրը: Սակայն այսօր Հայաստանը ծանր ու մեծ պարտությունից հետո կորցրել է Արցախի Հանրապետության մեծ մասը, և հաշվի առնելով, որ Արցախի հիմնախնդիրը Եվրոպայում մեր դիվանագիտության ամենակարևոր հարցերից մեկը պետք է լինի, այսօր այն տպավորությունը կա, որ փաստորեն այդ բարելավված հարաբերությունները ըստ էության բավարար չէին, որ ԵՄ-ն հստակ կողմնորոշվի ի նպաստ Հայաստանի, հայ ժողովրդի, ի նպաստ տուժած կողմի: ԵՄ տարբեր հաստատություններ տարբեր դիրքորոշումներ որդեգրեցին այս հարցում: Օրինակ՝ Եվրախորհրդարանը, որի անդամների հետ մենք մշտական, գրեթե ամենօրյա կապի մեջ ենք, պատերազմի երկրորդ շաբաթվա ընթացքում արդեն նիստ գումարեց, որտեղ ելույթ ունեցածների ջախջախիչ մեծամասնությունը հստակորեն դատապարտեց թուրք-ադրբեջանական պատերազմական գործողությունները, պատերազմական ոճիրները, ջիհադիստների մասնակցությունը և այլն: Դրան հակառակ, պաշտոնական Բրյուսելը ԵՄ արտաքին գործերի ծառայության միջոցով, հանձնակատար Ժոզեֆ Բորելի միջոցով մինչ օրս հստակ ու կարծր ձևով չի դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան: Իսկ Եվրախորհուրդը շատ թեթև պատժամիջոցների դիմեց Թուրքիայի հանդեպ, այն էլ Արցախյան պատերազմում իր դերակատարության համար չէր, այլ Միջերկրական ծովում իր գործողությունների համար: Այս բոլորը մեզ իբրև ազգ, իբրև պետություն հարցականի առջև են դնում, թե որ հաստատությունների, որ երկրների հետ դիվանագիտական հաջողություններ արձանագրեցինք, և որոնց հետ՝ ձախողումներ, և ինչու:

Ձեր կարծիքով՝ տեղի ունեցածից հետո Ռուսաստանն արդյոք խանդով չի՞ վերաբերվի ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը:

– Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ և Ռուսաստանի հետ լրիվ տարբեր ձևի և տարբեր որակի են: Հայաստանի ներկա և ապագա իշխանությունները պետք է գիտակցեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կենսականությունը: ԵՄ-ի հետ մեր հարաբերության սերտացումը չպետք է որևէ ձևով վտանգի Մոսկվայի հետ մեր կապերը, որովհետև մենք պատերազմի ընթացքում չտեսանք ԵՄ-ի հետ մեր «լավ» հարաբերությունները ոչ իրական հողի վրա, ոչ էլ կարողացան քաղաքական առումով իրավիճակ փոխել, իսկ Ռուսաստանն անգամ իր զորքով ներկա է Հայաստանի տարածքում: Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը պատերազմին և մեր կրած ծանր պարտությունն այսօր, կարծում եմ, կարող ենք գիտակցել, որ մեր ժողովրդի անվտանգությունը նաև ինչ-որ չափով կախված է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների որակից:

Հայկական լոբբին ինչպե՞ս պետք է աշխատի, ի՞նչ քայլեր պետք է իրականացնի արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում:

– Նախևառաջ դիվանագիտական հողի վրա պետք է ևս մեկ անգամ ամեն ջանք թափել, որպեսզի պաշտոնական Բրյուսելը, ի դեմս Ժոզեֆ Բորելի, հստակորեն և խստորեն դատապարտի թուրք-ադրբեջանական ռազմական ու պատերազմական գործողությունները, Թուրքիայի կողմից ուղարկված վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությունը, արգելված զենքերի օգտագործումը: Մեր դիվանագիտությունը հստակորեն պետք է պահանջի պատժամիջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների դեմ:

Նաև դեկտեմբերին Եվրախորհրդարանում ստեղծվեց Արցախի հետ բարեկամության խումբ: Պետք է աշխատել ու համագործակցել այդ խմբի հետ, որպեսզի կարողանանք ունենալ հայանպաստ բանաձևեր, նաև որպեսզի հնարավորինս մարդասիրական օգնություն ուղարկվի ոչ միայն հայկական համայնքների, այլև պաշտոնական ԵՄ-ի կողմից՝ լինի փախստականների, թե Արցախի վերաշինության հարցերով: Նաև պետք է փորձել ԵՄ-ի ազդեցությունն օգտագործել, որպեսզի այն ճնշում բանեցնի Ադրբեջանի կառավարության վրա՝ հայ գերիների և զոհվածների մարմինները արագ հայկական կողմին վերադարձնելու համար: Նաև ԵՄ-ն պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցաբար դերակատարություն ունենա հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանման գործում:

Արդյոք Սփյուռքի օրակարգում պե՞տք է մնա Արցախի անկախության ճանաչման հարցը:

– Այո, հայկական Սփյուռքը, հայկական համայնքներն ու Հայ դատի հանձնախմբերը պետք է շարունակեն իրենց պայքարը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման համար, որովհետև այս պայքարը գոյություն ուներ պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և պետք է շարունակվի նաև պատերազմից հետո: Դա կարգավիճակի համար պայքար է, և նոյեմբերի 9-ին ստորագրված հակահայկական հայտարարության մեջ կարգավիճակի մասին խոսք չկա: Այսինքն՝ Արցախի անկախությունը մնում է հնարավոր ձեռքբերում հայկական կողմի համար, երբ որ բանակցությունները վերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում