Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

2021-ը բոլոր պրոցեսների համար պետք է դիտարկել որպես մեկնարկ. քաղաքական կայունությունից շատ բան է կախված

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Պարոն Քթոյան, կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով տնտեսությունը հսկայական վնասներ կրեց, տնտեսական ակտիվության ցուցանիշը 7-7.2 տոկոսով նվազել է, տարբեր անուն ապրանքների մասով գնաճ կա արդեն։ Ի՞նչ կարելի է սպասել 2021-ի համար։ Այս անկման միտումները կպահպանվե՞ն։

– Իրավիճակը 2020 թվականին, ընդհանուր առմամբ, բարդ էր։ Համավարակն ու պատերազմը մեր տնտեսությանը բավականին ծանր հարվածներ հասցրին, բայց եթե նայենք այն միտումները, որ այս պահին արձանագրվում են, և այն ցուցանիշները, որ հրապարակվում են, դրանցից ելնելով կարող ենք եզրակացնել, որ տնտեսական տեսանկյունից անկման հատակը արդեն շոշափել ենք և աստիճանաբար վերականգնման պրոցեսներ են տեղի ունենում։

Համենայնդեպս, եթե դիտարկում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշը, ապա անկման վատագույն մակարդակը մենք, կարծես թե, հաղթահարում ենք։ Ինչ վերաբերում է հաջորդ տարվա առաջին եռամսյակին, ապա, քանի որ իրավիճակն աննախադեպ է և ոչ միայն տնտեսական, այլև սոցիալ-հոգեբանական առումով, ապա դժվար է ասել, թե այդ ամենը մարդկանց վարքագծի վրա ինչ ազդեցություն կունենա, քանի որ վարքագծի փոփոխությունն էլ իր ազդեցությունը թողնում է տնտեսական պարամետրերի վրա։ Ընդհանրապես, 20-21 թվականի գաղափարաբանությունը տնտեսական քաղաքականության հիմքում պետք է դրվի, կիսատ թողնված բարեփոխումները պետք է շարունակվեն, ենթակառուցվածքները բարելավվեն, սոցիալական ծրագրերը, որոնք որ արվում էին համավարակի պայմաններում, դրանք պետք է շարունակվեն։ Բոլոր վեկտորներով, որոնք որ ներառում են մրցունակության բարձրացման գաղափարը, ապա այդ բոլոր ուղղություններով պետք է աշխատանք տարվի, և գլխավոր խնդիրը պետք է լինի գլոբալ տնտեսության մրցունակության բարձրացումը, որ մենք հնարավորություն ունենանք դուրս գալ արտաքին շուկաներ և այդտեղի համար մրցունակ, գիտատար արտադրանք թողարկել։ Այդ տեսանկյունից, 2021 թվականը բոլոր պրոցեսների համար պետք է դիտարկել որպես մեկնարկ։ 2021 թվականը պետք է միտված լինի մեր բոլոր չօգտագործված ռեսուրսները գույքագրելուն և դրանց օգտագործմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների մշակման իրականացմանը։ Բարդ աշխատանք է սպասվում։

– Բայց կարո՞ղ ենք ակնկալել, որ 2021 թվականի կեսերից գոնե դրական միտումներ կնկատվեն տնտեսության մեջ։

– Իհարկե, բայց ճգնաժամը դեռ չի փակվել, և քանի որ ճգնաժամը զուտ տնտեսական բնույթի չէ, կա համավարակ, որը դեռ չի վերջացել։ Հետպատերազմյան վերականգնման շրջան կա, որը, չգիտենք՝ ինչպես կարտահայտվի։

Հայաստանում հասարակության մի հատված կա, որի մոտ առկա է Հայաստանը լքելու մտայնություն։ Այդ պարագայում մենք լուրջ ժողովրդագրական խնդրի առաջ կկանգնենք։ Մենք ունենք լուրջ սոցիալական խնդիրներ՝ պայմանավորված պատերազմի հետևանքներով, ունենք վիրավորներ, որոնք ունեն սոցիալական և հոգեբանական աջակցության կարիք, և դա նույնպես փող է։ Ունենք բանակի վերականգնման, կորցված ռեսուրսների վերականգնման խնդիր, ունենք բյուջետային դեֆիցիտ, ունենք նշանակալի պարտք, և այդ պարտքի սպասարկման տեսանկյունից, ինչպես 20 թվականը, այնպես էլ 21 թվականը բավականին բարդ տարիներ են լինելու։ Այստեղ շատ գործոններ կան, որոնք որ ինչ-որ առումով աննախադեպ են, սպեցիֆիկ են, նախորդ տարիներին չեն եղել և այդ գործոններից յուրաքանչյուրը մարտահրավեր է։ Եթե լինի լուրջ համախմբում ինչպես եղել է հետպատերազմյան բում արձանագրած տարբեր երկրներում՝ Ճապոնիայում, Գերմանիայում, ապա այդ պարագայում նույնիսկ էկոնոմիկայի նախարարի ասած երկնիշ տնտեսական աճը իրագործելի է։

Վարչապետը խոսեց արտահերթ ընտրությունների գնալու մասին։ Դուք մշտապես տնտեսական զարգացումները պայմանավորել եք քաղաքական կայունությամբ։ Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական կայունություն լինի, ապա դա կնպաստի՞, որպեսզի տնտեսությունը հնարավորինս արագ դուրս գա այս անկումային վիճակից։

– Քաղաքական կայունացման ուղղությամբ ընտրությունները կարևոր քայլ են լինելու, բայց չեմ կարող ասել, որ դա շատ արագ ազդեցություն կթողնի, քանի որ, եթե նայում ենք, ապա մեզ մոտ ոչ 2018, ոչ 2019, առավել ևս 2020-ը կայուն ժամանակահատված չեն եղել։ Մենք ունենք բավականին լուրջ, ազդեցիկ խմբեր, ուժային կենտրոններ երկրի ներսում, որոնք որ լուրջ կապեր ունեն դրսում, տիրապետում են լուրջ ֆինանսական և այլ բնույթի ռեսուրսների, և որոնք որևէ կերպ չեն կարող ընդունելի համարել իրենց ոչ իշխանական ուժ լինելու հանգամանքը։ Այդ առումով միշտ առճակատում կլինի, որը որ անկայունության բաղադրիչներով է հղի։ Անգամ 2018 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ, եթե մի ուժ բացարձակ լեգիտիմության առաջնային մանդատ է ստանում, դա բավարար չէ այդ ուժին չթիրախավորելու կամ իր հետ ինչ-որ համաձայնության գալու համար։

Այստեղ արժեքային բախում կա, ինչ-որ առումով քաղաքակրթական, ապագայի վեկտորին միտված հակամարտություն կա, որը միշտ կդրսևորվի, քանի դեռ դա ինչ-որ ձևով չի հանգուցալուծվել։ Գուցե հանրությունը իր վճռական խոսքը պետք է ասի, գուցե լյուստրացիայի պես ինչ-որ բան պետք է լինի, որը որ բոլորիս համար լույս կսփռի, թե ով՝ ով է, ով ինչ է արել ու ինչի համար։

Քաղաքական համակարգի կայունացման համար չափազանց կարևոր է ունենալ կայուն քաղաքական էլիտա, որը մենք, ցավոք սրտի, չունենք։ Մենք չունենք քաղաքական ուժեր, որոնք կայուն բնույթ են կրում, արտահայտում են առանձին վերցրած գաղափար, ինչ-որ շահեր։ Քանի դեռ մեր քաղաքական համակարգում չկան այդ հավասարակշռության կետերը, նույնիսկ ընտրություններն ի զորու չենք լիցքաթափել առկա լարվածությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում