2021-ն ամբողջ աշխարհի համար դժվար է լինելու. համավարակի հետևանքով տնտեսական ու ֆինանսական դժվարություններ են առաջացել, իսկ Հայաստանի համար այս դժվարություններին ավելանում են նաև պատերազմի հետևանքները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Վիգեն Չեթերյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի պետական համակարգը բարեփոխումների կարիք ունի:
Հայաստանի քաղաքական վերնախավը պետք է մի կողմ թողնի իր բոլոր հակասությունները և համախմբվի, որպեսզի անցնի պետական և ոչ պետական համակարգերի բարեփոխումներ իրականացնելուն:
«Հայաստանը նաև Սփյուռքի աջակցության կարիքն ունի, պետք է Սփյուռքի հետ համագործակցել: Վերջին 30 տարիներին Հայաստանը Սփյուռքից միայն ֆինանսական ակնկալիքներ ուներ: Սփյուռքի կարողությունները պետք է կարողանալ լիովին օգտագործել:
Հայաստանի վերնախավը պետք է ապաշխարի, վերանայի փորձառությունը, սխալները և ձախողումները: Սփյուռքն ուզում է Հայաստանում տեսնել ղեկավարություն, որն ունի ապագայի հանդեպ պատկերացում: Սփյուռքը Հայաստանում գործընկերների կարիք ունի: Իմ կարծիքով՝ ամենամեծ օգուտը որ կարող է Սփյուռքը տալ Հայաստանին, նյութական օգնությունը չէ, այլ բովանդակային աջակցությունը. մենք տեսլականի և համագործակցության կարիք ունենք»,- նշեց Չեթերյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































