Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը Ակապուլկո քաղաքում ձերբակալել է 20 մեքսիկացի զբոսաշրջիկ սպանելու մեջ մեղադրվող թմրավաճառ «Կորեացի» մականունով` Մոյզես Մոնտերո Ալվարեսին: Նրա հետ ձերբակալվել են մեկ 21 տարեկան և երկու անչափահասներ, որոնք իր հնարավոր հանցակիցները կարող են լինել:
Ոստիկանությունը կարծում է, որ զբոսաշրջիկներին սխալմամբ դրել էին մրցակից կարտելի անդամների տեղ:
Նրանց առևանգել էին և դաժանաբար սպանել:
Ալվարեսը նաև մեղադրվում է ոստիկան առևանգելու, սպանություններ պատվիրելու և սուպերմարկետ այրելու մեջ:
Վերջերս ձերբակալված մեկ այլ մեքսիկացի գանգստեր խոստովանել է, որ 1500 մարդու սպանության հետ է կապված:











































