Հունաստանում կորոնավիրուսի նոր շտամով վարակի դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Skai հեռուստաալիքը:
Այսպիսով, կորոնավիրուս է հայտնաբերվել վեց մարդու մոտ, որոնք Բրիտանիայից Հունաստան էին եկել: Դրա առկայությունը օրգանիզմում հաստատվել է էքսպրես թեստով:
Ավելի ուշ նրանց անալիզները լրացուցիչ ստուգման են ուղարկվել, ինչի արդյունքում չորս ճանապարհորդների մոտ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել:
Հեռուստաալիքը նշում է, որ հիվանդները ներկայումս կարանտինում են գտնվում:









































