Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

2021թ ծնված առաջին հայ երեխան․ այսօր Հայաստանում կծնվի 111 երեխա

Լուսանկարում Հովհաննեսն է,  որը ծնվել է Հայաստանում Նոր տարվա առաջին իսկ օրը։

2021 թ-ի տարեմուտին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին տոնում է նոր կյանքը՝ մանկան ծնունդը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ, նոր տարվա առաջին իսկ օրն աշխարհում լույս աշխարհ կգա 371,504 երեխա։ Այս փոքրիկներից ավելի քան 111-ը կծնվի Հայաստանում:

2021 թ-ի տարեմուտին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին տոնում է նոր կյանքը՝ մանկան ծնունդը։ 2021թ-ի առաջին փոքրիկը, հավանաբար, կծնվի խաղաղօվկիանոսյան Ֆիջիում, օրվա վերջին ծնունդը բաժին կընկնի ԱՄՆ-ին: Ընդհանուր առմամբ, Ամանորի նորածինների կեսից ավելին ծնվելու են հետևյալ տասը երկրներում. Հնդկաստան (59,995), Չինաստան (35,615), Նիգերիա (21,439), Պակիստան (14,161), Ինդոնեզիա (12,336), Եթովպիա (12,006), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (10,312), Եգիպտոս (9,455), Բանգլադեշ (9,236) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (8,640)։

Հունվարի 1-ին աշխարհում ծնված 371,504 փոքրիկների 0,03 տոկոսը լույս աշխարհ կգա Հայաստանում։ Նրանց կյանքի ակնկալվող միջին տևողությունը կկազմի 88 տարի։

«Բոլորիս համար շատ բարդ տարի էր, և չկա այդ էջը թերթելու ավելի լավ տարբերակ, քան տոնել նոր ծնունդները, վերականգնել դրական էներգիան և վերահաստատել Հայաստանի և աշխարհի բոլոր փոքրիկների համար ավելի լավ աշխարհ կերտելու մեր հանձնառությունը», – նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը։ «Անցյալում թողնելով 2020 թվականի դժվարությունները, ժամանակն է 2021-ին առաջնահերթություն դարձնել նոր հնարավորություններն ու լուսավոր ապագայի հույսը՝ յուրաքանչյուր երեխայի համար։

2021-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է հիմնադրման 75-ամյակը։ Տարվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները հրապարակային տարբեր միջոցառումներով կվերհիշեն ու հանրությանը կներկայացնեն, 75 տարիների աշխատանքը՝ հանուն երեխաների, որոնք հայտնվել են տարբեր իրավիճակներում՝ հիվանդություններ, հակամարտություն, մեկուսացում, նաև պայքարը՝ նրանց ապրելու, առողջության և կրթության իրավունքի համար։

Այսօր, երբ աշխարհը բախվել է համաճարակի, տնտեսական անկման, աղքատության աճի, անհավասարության հետևանքով առաջացած բազում դժվարությունների, մենք, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքն առավել քան կարևոր է։

«2021 թվականը կարևորագույն տարի է լինելու երեխաների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար։ Այս տարի մենք տոնում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի 75-ամյակը և Հայաստանում մեր նոր՝ 2021-2025թթ․ ծրագրի մեկնարկը։ Մեր գործընկերների հետ համատեղ աշխատելու ենք, որպեսզի այսօր ծնված երեխաները վաղը հնարավորություն ունենան բացահայտելու իրենց ողջ ներուժը, որպեսզի, ըստ արժանվույն, նպաստեն երկրի զարգացմանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների բարեկեցությանն ուղղված արդեն ¾ դար տևողությամբ աշխատանքը և դրա արդյունքները, վկայությունն են նրա, թե ինչ հաջողությունների կարող ենք հասնել՝ միասնականության շնորհիվ։ Այս Նոր տարուն մենք վերահաստատում ենք երեխաներին պաշտպանելու, նրանց իրավունքների մասին խոսելու և նրանց ձայնը լսելի դարձնելու մեր խոստումը»․ եզրափակեց տիկին Քլարկ-Հաթինգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում