Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենն ասել է, որ Շոտլանդիան շուտով կվերադառնա Եվրամիություն: Նա նման հայտարարություն է արել հունվարի 1-ին՝ համագործակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնաժամկետի ավարտի նախօրեին:
Սթերջենը Twitter-ում գրել է. «Եվրոպա, Շոտլանդիան շուտով կվերադառնա: Մի անջատեք լույսը»:
Շոտլանդիան դեմ էր քվեարկել Brexit-ին և նույնիսկ նախատեսում էր դուրս գալ Միացյալ Թագավորությունից: Շոտլանդացի ձկնորսները որսում են բրիտանական նավահանգիստներ առաքվող ձկան 60%-ը: Սթերջենը վստահ է, որ գործարքը չի ծածկի Brexit-ի վնասները:










































