Friday, 05 06 2026
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Պարտությունն Արցախում և ռուսական ռազմակայանը Գյումրիում

2020-ի տարեվերջին Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ռուսական 102-րդ ռազմակայան: Այցի աշխատանքային նպատակներից դուրս, պատկերը Հայաստանի համար խորհրդանշական է: Ընդ որում, որոշակիորեն տխուր խորհրդանշականությամբ: Բանն այն է, որ Գյումրու 102-րդ ռազմակայանը դիտարկվում էր որպես հայկական անվտանգային համակարգի անկյունաքարերից մեկը: Արցախի դեմ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմը ավարտվեց հայկական անվտանգության համակարգի պարտությամբ, և որքան էլ այդ պարտության համար պատասխանատուներ փնտրվեն նոր կամ հին իշխանության շարքերում, ակնառու է, որ հայկական անվտանգությունը ռուսական անկյունաքարեր է դրել իր հիմքում նաև այն հաշվարկով ու ակնկալիքով, որ ինչքան էլ ինտենսիվ և արդյունավետ կառուցվի հայկական պաշտպանական համակարգը, այն չի կարող տեսանելի ապագայում դիմակայել թուրքականի ագրեսիային, եթե լինի այդպիսին: Իսկ Արցախի դեմ պատերազմը թուրքական, ոչ թե ադրբեջանական ագրեսիա էր՝ Ադրբեջանը և ահաբեկիչները գործիք էին: Իսկ ուղղակի, թե անուղղակի էր թուրքական ագրեսիան, իհարկե, նշանակություն ունեցող, սակայն ոչ հիմնարար հանգամանք է: Որովհետև, եթե թուրքական ագրեսիան էր անուղղակի՝ թեև Ադրբեջանի տիրույթից այն լավ էլ ուղղակի էր, ապա պետք է հակազդեցության արդյունավետ անուղղակի դրսևորում լինել նաև հայկական անվտանգության անկյունաքար դիտված Գյումրու ռազմակայանից: Եթե եղել է, ապա փաստորեն ռազմակայանն էլ պարտվել է, եթե չի եղել, ապա փաստորեն ռազմակայանը չի կատարել իր խորքային գործառույթը: Որովհետև, կրկնենք, ռազմա-քաղաքական և ռազմավարական դաշնակցությունը զուտ իրավական կատեգորիա չէ, այլ իրավա-քաղաքական: Բոլորի համար է պարզ, որ հայկական անվտանգության համակարգը ՀՀ սահմանը չէր միայն:

Միևնույն ժամանակ, հենց այդ մասին ենք տարիներ շարունակ բազմիցս արձանագրել, որ, առերևույթ լինելով հայկական անվտանգային համակարգի երաշխիք, Գյումրու ռազմակայանը իրականում ռեգիոնալ ռազմա-քաղաքական առումով անկենսունակ է: Սրանից չի հետևում, որ այն պետք է հեռացնել Հայաստանից, բայց առաջանում է հարց, թե որն է դրա նշանակությունը, եթե այն Հայաստանում է, սակայն համարժեք չէ հայկական անվտանգային համակարգին և դրա խնդիրներին ու սպառնալիքներին: Այո, Թուրքիան չի մտել ՀՀ սահման, բայց ինչպես տեսնում ենք, դա բացարձակապես բավարար չէ այդ սահմանի անվտանգության համար: Հետևաբար, Գյումրու ռազմակայանը պետք է Հայաստանում տեղակայվի բոլորովին այլ հիմունքներով, եթե այն ավելի շատ պետք է Ռուսաստանին, իսկ Հայաստանին կարող է օգտակար լինել այնքանով, որքանով չի խանգարի ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությանը: Ուրեմն, կամ պետք է այն հարմարեցվի և ժամանակակից ռազմա-քաղաքական իրողությունների համատեքստում ադապտացվի հայկական անվտանգությանը և շահերին, կամ Գյումրում ռուսական ռազմակայանը պետք է տեղակայվի վճարովի հիմունքներով, երբ Հայաստանը տարեկան կստանա որոշակի գումար, որը ինքը կուղղի սպառազինություն ձեռք բերելուն և անվտանգային համակարգը արդիականացնելուն: Իհարկե, այլ հարց է, եթե Մոսկվայում համարում են, որ Արցախում հայերը պարտվել են, բայց իրենք հաղթողների թվում են: Սա էլ իր հերթին բերում է բոլորովին այլ եզրահանգման անհրաժեշտության:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում