Շվեյցարիայում հիվանդը մահացել է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի դեղերի շուկայի վերահսկիչ մարմնի (Swissmedic) կայքում:
Գերատեսչության հայտարարության համաձայն, 91-ամյա տղամարդը մահացել է պատվաստվելուց մի քանի օր անց: Իշխանության ներկայացուցիչները նշել են, որ տղամարդը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, որոնք, ամենայն հավանականությամբ, բնական մահվան պատճառ են դարձել: Նշվում է, որ հիվանդի պատվաստման և մահվան միջև կապը ծայրահեղ քիչ հավանական է: