Ինչպես տեղեկացնում է REGNUM տեղեկատվական գործակալությունը, ՀՀ առևտրային բանկերում ֆիզիկական անձանց կողմից ներդրված ժամկետային ավանդները աճել են 6.4%-ով՝ մինչև 350 մլրդ դրամ, իրավաբանական անձանց ներդրումները՝ 5.4%-ով՝ մինչև 109 մլրդ դրամ:
ՀՀ բանկային համակարգի պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 7.4%-ով՝ կազմելով 1419 մլրդ դրամ: Այդ թվում՝ 14.7%-ով աճել են բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունները:
Բանկային համակարգի ակտիվները աճել են 6.2%-ով՝ 1759 մլրդ դրամով: Այդ թվում՝ 8.7%-ով աճել են իրավաբանական անձանց տրվող վարկերը՝ հասնելով 646 մլրդ դրամի, 7.8%-ով աճել է ֆիզիկական անձանց տրվող վարկերի ծավալը՝ հասնելով 372.8 մլրդ դրամի: Լիզինգային և ֆակտորինգային գործարքները կրճատվել են 12.7%-ով:










































